Ընտրություններ. Ի՞նչ կատարվեց ու ի՞նչ է կատարվում

Ընտրություններ. Ի՞նչ կատարվեց ու ի՞նչ է կատարվում

● «Վրացական երազանքը» հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ։

● Ընդդիմությունը հայտարարեց, որ չի ճանաչում ընտրությունները, քանի որ կեղծված ընտրություններ էին։

● Եվրոպացի պատգամավորները ևս հայտնեցին, որ ընտրությունները կեղծված էին, և կոչ են անում պատժամիջոցների ենթարկել իշխող թիմին։

● Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն էլ հայտարարություն է տարածել, որում ասված է, որ ենթադրյալ խախտումները պետք է լրջորեն բացահայտվեն։

● Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ևս հայտնեց կեղծված ընտրությունների մասին և կոչ արեց հանրությանը հոկտեմբերի 28-ին` ժամը 19։00-ին դուրս գալ բողոքի. «Վաղը, ժամը 19:00-ին Ռուսթավելիում` աշխարհին ու միմյանց հայտարարելու, որ մենք չենք ճանաչում այս ընտրությունները»,-ասել է նախագահը։

Հիշեցնենք

Վրաստանի կառավարությունը ընդունեց մի շարք օրենքներ, որոնք բողոք ու զայրույթ են առաջացրել հասարակության մոտ։ Այդ օրենքները հանգեցրին հանրահավաքների։ Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց բողոքելու օրենքների դեմ, անվանելով դրանք հակաժողովրդավարական և ռուսական օրենքների պատճեն։

Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների պատճառով ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ կիրառեց իշխող թիմին մոտ կանգնած մարդկանց դեմ։