
Վրաստանում մինչև նոյեմբերի 1-ը սպասվում է համեմատաբար տաք և առանց տեղումների եղանակ։ Օրվա ընթացքում օդի ջերմաստիճանը հարթավայրային գոտիներում կլինի +15, +20 աստիճանի սահմաններում, իսկ գիշերը կպահպանվի ցածր ջերմաստիճան։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +6, +11 աստիճան տաքություն։