Պուտինը հուսով է, որ Արևմուտքը լսել է Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու վերաբերյալ իր նախազգուշացումները

Պուտինը հուսով է, որ Արևմուտքը լսել է Ռուսաստանի խորքը հարվածներ հասցնելու վերաբերյալ իր նախազգուշացումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Արևմուտքը լսել է իր նախազգուշացումները՝ Ռուսաստանի խորքին հարվածներ թույլ տալու հետևանքների մասին։

«Նրանք ինձ ոչինչ չեն ասել այս մասին, բայց հուսով եմ, որ նրանք լսել են, որովհետև մենք, իհարկե, համապատասխան որոշումներ կկայացնենք՝ ելնելով այն սպառնալիքներից, որոնք կստեղծվեն մեզ համար»,-ասել է Պուտինը՝  VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Նախագահը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն կարող ինքնուրույն օգտագործել գերճշգրիտ զենքեր, դա կարող են անել միայն ՆԱՏՕ-ի երկրների մասնագետները։

Սեպտեմբերին Ռուսաստանի նախագահը նշել էր, որ եթե Ռուսաստանի Դաշնության խորքը հարվածներ հասցնելու որոշում կայացվի, դա այլ բան չի նշանակի, քան ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի և Եվրոպայի անմիջական մասնակցությունը Ուկրաինայի ռազմական հակամարտությանը։

Պուտինի խոսքով՝ դա կնշանակի, որ իրենք պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ։