Ընտրություններ. Ի՞նչ եղավ այսօր

Ընտրություններ. Ի՞նչ եղավ այսօր

● Վրաստանի նախագահը երեկ հայտարարեց բողոքի ակցիայի մասին։

● Այսօր` հոկտեմբերի 28-ին, Թբիլիսում տեղի ունեցավ ըտրակեղծիքների դեմ բողոքի ակցիան, որին մասնակցեցին տասնյակ հազարավոր մարդիկ։

Գեորգի Վաշաձեն հայտարարեց գործողությունների պլան.

«Առաջինը` և՛ դուք, և՛ մենք այս ընտրությունները համարում ենք ոչ լեգիտիմ։

Երկրորդ՝ մենք չենք պատրաստվում մտնել այս խորհրդարան, մենք հրաժարվում ենք բոլոր մանդատներից ու ցրում ցուցակները։

Երրորդ՝ պայքարելու ենք այնքան, մինչև հաղթենք, և խոստանում ենք, որ հաղթելու ենք։

Չորրորդ՝ մենք կոնկրետ պահանջ ունենք՝ ընտրություններն անցկացնել զրոյից, բայց դրանք պետք է իրականացնի Միջազգային ընտրական վարչությունը»։

Վաշաձեի խոսքով այլ հարցերի շուրջ երկխոսություն չի լինի։

● ԵՄ անդամ 13 երկրների եվրոպական հարցերով նախարարները համատեղ հայտարարության մեջ ասել են, որ իրենք աջակցություն են հայտնել Վրաստանին երկրի համար այս դժվարին պահին, և որ ԵՄ թեկնածու երկրի կողմից «ընտրական ամբողջականության խախտումը» «չի համապատասխանում ակնկալվող չափանիշներին» և դավաճանություն է վրաց ժողովրդի օրինական եվրոպական նկրտումներին։

● Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը ասել է, որ Վրաստանի նախագահին կալանք է սպառնում ընտրությունները ճանաչելուց հրաժարվելու համար։

● Բողոքի ակցիաների ֆոնին Վրաստան ժամանեց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը` Եվրոպայում Վրաստանի իշխող կուսակցության գլխավոր բարեկամը։ Նրան ցուցարարները դիմավորցին սուլոցներով ու բղավոցներով։

● Զուրաբիշվիլին հանրահավաքում խոստացել է «մինչև վերջ» պաշտպանել Վրաստանի եվրոպական ապագան։

● «Մենք նորից կգանք» և «Իշխանությունը ժողովրդին է» գրություններ հայտնվեցին, որոնք ցուցարարները լազերների օգնությամբ ցուցադրեցին Վրաստանի խորհրդարանի շենքի վրա։

● Մինչ ակցիան շարունակվում էր, ռուսական լրատվամիջոցները սկսեցին քարոզել թե իբր Ուկրաինայից դիպուկահարներ են եղել Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքին։

● Ամենավերջում. ցուցարարները խորհրդարանի շենքին լազերով գրեցին «տրվում է վարձով»։