Երևանում կայացած կարատեի առաջնությունից նինոծմինդացի մարզիկները վերադարձել են բազմաթիվ մեդալներով

Երևանում կայացած կարատեի առաջնությունից  նինոծմինդացի մարզիկները վերադարձել են բազմաթիվ մեդալներով

Երևան քաղաքում ապրիլի 30-ին անցկացվեց Կիոքուշինքայ կարատեի Մասուտացու գավաթի առաջնություն, որին մասնակցում էին 6-8 տարեկան 130 մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից և Հայաստանից:

Նինոծմինդայի մունիցիպալիտետից առաջնությանը մասնակցում էին 41 մարզիկ, նրանցից 28-ը ներկայացնում էին Սամվել Դարբինյանի թիմը, իսկ 13-ը Սերգեյ Քսպոյանի թիմը: Մեր մարզիկները լավ արդյունք ցույց տվեցին: 41 մարզիկներից 13-ը գրավեցին առաջին հորիզոնականը, 12-ը` երկրորդ հորիզոնականը, իսկ 8-ը` երրորդ հորիզոնականը: Հաղթողներին հանձնվեցին մեդալներ, դիպլոմներ և գավաթներ:

Մանրամասները լսեք մեր ռեպորտաժում.

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting