Գերմանիայում Volkswagen ավտոարտադրողի առնվազն երեք գործարան կփակվեն։ Սա կարող է առաջացնել հազարավոր աշխատատեղերի կրճատում։
Ամենաշատը տուժելու է Օսնաբրյուկի գործարանը, որը վերջերս կորցրել է Porsche-ի մոդելների արտադրության մեծ պատվերը: Բրենդը նախատեսում է որոշ բաժիններ և արտադրական օբյեկտներ ամբողջությամբ տեղափոխել արտերկիր:
Ներկայումս Գերմանիայում Volkswagen-ի գործարաններում աշխատում են ավելի քան 120 հազար մարդ, որոնցից մոտ կեսը Վոլֆսբուրգում։
Երկրում ընդհանուր առմամբ կա Volkswagen-ի 10 գործարան՝ վեցը Ներքին Սաքսոնիայում, երեքը՝ Սաքսոնիայում և մեկը՝ Հեսսենում։
Սա առաջին պատմական դեպքն է, երբ Volkswagen-ն իր 87-ամյա պատմության ընթացքում գործարաններ է փակելու իր հայրենիքում։ Ընկերությունում ընդհանուր առմամբ աշխատում է 295 հազար մարդ։
Volkswagen-ը գործարանները փակելու որոշումը բացատրում է նրանով, որ նրանք բախվում են չինական արտադրության մեքենաների աճող մրցակցությանը։ Բացի այդ, Volkswagen-ը տարեկան 500,000-ով ավելի քիչ մեքենա է վաճառում Եվրոպայում, քան մինչ համաճարակը: