Աղբի խնդիրը շարունակում է ակտուալ մնալ

Աղբի խնդիրը շարունակում է ակտուալ մնալ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում աղբի խնդիրը ակտուալ կմնա այնքան ժամանակ, մինչև մենք` բնակիչներս, չսովորոնք մեր հետևից մաքրել մեզ շրջապատող միջավայրը:

Զարմանալ կարելի է, թե ինչքան ենք մենք կեղտոտում մեր շրջապատը` ճանապարհների մայթերը, տնամերձ
և արտադրամասային տարածքները, զբոսայգիներն ու անտառները: Մարդիկ տեսնելով առկա անմխիթար իրավիճակը հայհոյանքներ են հասցնում կոմունալ ծառայության աշխատողների հասցեին: Սակայն արի ու տես, որ երբ մունիցիպալիտետը շաբաթօրյակի շաբաթ հայտարարեց, բնակիչներն ակտիվությամբ չմասնակցեցին: Նման անտարբերությունը նշանակում է, որ երկար ժամանակ մեր գյուղերում և քաղաքներում աղբի խնդիրը չի լուծվելու:
Ձեզ ենք ներկայացնում Նինոծմինդայից Սաթխա գյուղ տանող ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակը լուսանկարներով.


Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting