ԵՄ արտաքին գործերի և անվտանգության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ միջազգային դիտորդները խախտումներ են արձանագրել Վրաստանում նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ հոկտեմբերի 26-ին։ Նրանք նույնպես չպնդեցին, որ ընտրություններն անցել են ազատ ու արդար, ասել է նա։
Բորելը Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և համապատասխան մարմիններին կոչ է արել հետաքննություն անցկացնել դիտորդների կողմից հայտնաբերված խախտումների վերաբերյալ։
«Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո իրադարձությունների զարգացումը խիստ մտահոգիչ է։ Միջազգային դիտորդները խախտումներ են արձանագրել ընտրարշավի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը, ինչպես նաև չեն հայտարարել, որ ընտրություններն անցել են ազատ և արդար։
Պահանջում ենք բաց հետաքննություն. Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և համապատասխան մարմինները պետք է հետաքննություն անցկացնեն դիտորդների կողմից հայտնաբերված խախտումների, ընտրողների ճնշումների և ահաբեկումների վերաբերյալ, որոնք ազդում են ընտրությունների նկատմամբ վստահության վրա։ Այս խախտումները պետք է լուծվեն օպերատիվ, բաց և անկախ:
Վրաստանը Եվրամիության թեկնածու երկիր է և, որպես այդպիսին, պետք է հավատարմություն ցուցաբերի եվրոպական արժեքներին՝ սկսած ընտրական գործընթացի լիարժեք թափանցիկությունից։ Արդար ընտրությունները և օրենքի գերակայությունը ժողովրդավարության հիմնաքարն են և ԵՄ անդամակցության ճանապարհի անբաժանելի մասն ու հիմքը»,- ասված է հայտարարության մեջ։