Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Կրեմլը չի ցանկանում, որ Վրաստանն ու Մոլդովան իրենք որոշեն իրենց ապագան, և անում է հնարավոր ամեն բան՝ միջամտելու ժողովրդավարական գործընթացներին։
«Ռուսաստանն ուժեղացնում է իր հիբրիդային գործունեությունը ԵՄ հարեւանությամբ։ Այս միջամտության վկայությունն են Վրաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները և Եվրամիության վերաբերյալ Մոլդովայի հանրաքվեն։
Կրեմլը չի ցանկանում, որ Վրաստանն ու Մոլդովան իրենք որոշեն իրենց ապագան և անում է հնարավոր ամեն բան՝ միջամտելու ժողովրդավարական գործընթացներին։
ԵՄ-ի համար չափազանց կարևոր է չլքել Վրաստանի և Մոլդովայի ժողովրդին. Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանց եվրոպական երազանքը մարի։ Մենք պետք է աջակցենք քաղաքացիական հասարակությանը և ապահովենք, որ մարդկանց ձայնը որոշիչ լինի իրենց երկրների ապագան որոշելու հարցում»,- գրել է Լիտվայի առաջնորդ X-ում:
Նա հավելել է, որ Լիտվան վճռականորեն աջակցում է Վրաստանի և Մոլդովայի ժողովրդին ԵՄ-ին միանալու նրանց ձգտումներում։
«Մենք կարծում ենք, որ Մոլդովան և Վրաստանը պատկանում են եվրոպական ընտանիքին։ Ոչ ոք չի կարող խլել նրանց ավելի լավ ապագայի հնարավորությունը: Լիտվան կշարունակի աջակցել նրանց այս ճանապարհին»,- գրում է նախագահը։