Նինոծմինդայի շրջանում վերսկսվել է կարտոֆիլի բերքահավաքը․ Բերքը ցրտահարվել

Նինոծմինդայի շրջանում վերսկսվել է կարտոֆիլի բերքահավաքը․ Բերքը ցրտահարվել

Նինոծմինդայի շրջանում բնակիչները վերսկսել են կարտոֆիլի բերքահավաքը պատուհասած ձնից ու սառնամանիքից հետո։ Տեղեկանալու համար, ինչ վիճակում է գտնվում բերքը կամ ինչքան է կազմում աշխատողների աշխատավարձը, հոկտեմբերի 29-ին NOR ռադիոկայանի լրագրողները գտնվում էին կարտոֆիլի ցանքատարածքներում։

Ինչպես գիտենք, կարտոֆիլի բերքահավաքը դադարեցվել էր մի քանի օրով Նինոծմինդայում տեղացած անսպասելի ձյան, անձրևի և սառնամանիքի պատճառով։ Ֆերմերները արդեն 2 ամիս է աշխատում են, բայց բերքահավաքը դեռ ավարտված չէ։ Կարտոֆիլի բերքահավաքը սկսվել էր սեպտեմբերի կեսից և շարունակվում է մինչև օրս։ Այս խնդիրը լուսաբանելու և պարզաբանելու համար NOR ռադիոկայանի լրագրողները զրուցեցին Նինոծմինդայի շրջանի Կաթնատու գյուղի բնակիչ Ա․Խ․- ի հետ։

Բացի բերքը տուն տանելուց հասարակությունը կանգնած է նաև վաճառքի խնդրի առջև, գնորդները քիչ են, գինն էլ՝ ցածր։

Մանրամասները կարող եք լսել և դիտել ներգևը նշված մեդիաֆայլերում։

Radio NOR · Կարտովիլի սառեցումը