Սահակաշվիլին կառավարությանը չի ստիպի հրաժարական տալ եւ ինքն էլ կմնա քաղաքականությունում

Սահակաշվիլին կառավարությանը չի ստիպի հրաժարական տալ եւ ինքն էլ կմնա քաղաքականությունում

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մտադիր չէ ցրել կառավարությաունը: Այդ մասին նա հայտարարել է դեկտեմբերի 20-ի երեկոյան ճեպազրույցում` մեկնաբանելով նախօերին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկի Գվարամիայի ձերբակալության մասին իր հայտարարությունը: Այն ժամանակ Սահակաշվիլին նշել էր, որ «նրանց համար, ովքեր դա անում են, ամեն ինչ շատ վատ կվերջանա»:

Փորձագետները նախագահի խոսքերն ընկալել են որպես կառավարությունը ցրելու սպառնալիք: Ըստ վրացական Սահմանադրության` նախագահը ցանկացած պահի կարող է հհեռացնել վարչապետին եւ ցրել կառավարությունը: Իսկ եթե խորհրդարանը չհամաձայնի վարչապետի նոր թեկնածության հետ, կարող է ցրել նաեւ խորհրդարանը:
«Ես ասում եմ, եթե քաոսն ու բռնությունը երկրում շարունակվեն, այդ ամենը վատ արդյունքի կհանգեցնի», – նշել է նախագահը, մեջբերում է «Նովոստի Գռուզիան»:
Ընդ որում, Սահակաշվիլին «անհեթեթ թատրոն» է անվանել Վրաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:
Սահակաշվիլին հայտարարել է, որ 2013թ. նախագահական լիազորությունների ավարտից հետո չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից: Նա իր գլխավոր խնդիրն է համարում «Ազգային շարժման» սկսած բարեփոխումներն ավարտին հասցնելը: Նա կտրականապես հերքել է այն լուրերը, թե իբր մտադիր է լքել Վրաստանը:
Նա նաեւ հայտարարել է, որ պատրաստ է զրկվել նախագահական բոլոր արտոնություններից, եթե խորհրդարանը նման որոշում կայացնի:Նախագահն անդրադարձել է նաեւ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցին՝ նշելով, որ ողջունում է այն, եթե պահպանվեն գլխավոր սկզբունքները` Վրաստանի ազատությունները եւ տարածքային ամբողջականությունը:
Ընդ որում, նա նախազգուշացրել է, որ Վրաստանի գլխավոր խնդիրը կարող է դառնալ ամբողջ աշխարհից մեկուսացումը:
Սահակաշվիլին ենթադրում է, որ ռուսական կողմը «ցանկանում է վերացնել Ժնեւի ձեւաչափը»: Ըստ Սահակաշվիլիի` «մշտական երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն ոչ մեր գործընկերների հաշվին, որոնք տարիների ընթացքում մեր կողքին են եղել»:NEWS.am



Opinion, pooling and voting