Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն հարցաքննության։
«Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իրենց գործերով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներից», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։
«Պարզվում է, որ դատախազությունն ինձնից է ապացույցներ սպասում: Որքան գիտեի, հակառակը պետք է լինի, քննչական մարմիններն իրենք են, որ պետք է ապացույցներ ձեռք բերեն… Ցանկացած նորմալ երկրում այդպես է։ Ես չգիտեմ որևէ նախադեպ, որ քննչական մարմինները նախագահից ապացույցներ խնդրեն ընտրությունների վերաբերյալ», – ասել է նախագահը։
Նա նշել է, որ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես խոսել է ընտրություններում տեղի ունեցած խախտումների մասին և հեգնանքով հարցրել է՝ արդյոք Վրաստանի դատախազությունը պատրաստվում է իրեն հարցազրույցի կանչել։
«Նրա հայտարարության մեջ նշված խախտումների ցանկը ճիշտ նույնն է, ինչ միջազգային դիտորդական առաքելությունների ցուցակը»,- նշել է Զուրաբիշվիլին։
Նա նաև նշել է, որ «ոչ ոք չի ակնկալում, որ քաղաքական դրդապատճառներով հետապնդում կարող է սկսվել նախագահի դեմ, ինչը կասկածելիորեն համընկնում է Մեդվեդևի երկու օր առաջ ցուցումների հետ: Ես չգիտեմ՝ ինչ-որ մեկն այն իրականացնում է, թե ոչ»,- ասել է նախագահը։