Մառնեուլիում քվեաթերթիկների զանգվածային լցոնման գործով երկու անձ է ձերբակալվել

Մառնեուլիում քվեաթերթիկների զանգվածային լցոնման գործով երկու անձ է ձերբակալվել

Ոստիկանությունը հայտարարել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մառնեուլիում քվեաթերթիկների զանգվածային լցոնումների գործով երկու անձի ձերբակալության մասին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ համարեց այս տեղամասում քվեարկության արդյունքները հենց ընտրությունների օրը այն բանից հետո, երբ միջադեպի կադրերը հայտնվեցին սոցիալական ցանցերում։ Տեսանյութում պատգամավոր Ռովշան Իսկանդարովն է, որը ներկայացնում է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ՏԻՄ-ում։

Ձերբակալության նախօրեին նա հայտարարել էր, որ ընդդիմադիր սադրանքների զոհ է դարձել։

«Ես չկարողացա զսպել իմ էմոցիաները և, վրդովված, ձեռքիցս խլեցի քվեաթերթիկները և դրեցի քվեատուփի մեջ»,- գրել էր Իսկանդարովը ֆեյսբուքյան իր էջում։ Այս հրապարակումը ներկայումս անհասանելի է:

Միջադեպը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով՝ ընտրական փաստաթղթերի դիտավորյալ կեղծում։ Այս հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։



Opinion, pooling and voting