
Նոյեմբերի 1-2-ը Վրաստանում կպահպանվի տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 3-ից սպասվում է անձրև և արեւմուտքից կփչի ուժեղ քամի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ին հարթավայրային գոտիներում ցերեկը կլինի +18, +23 աստիճանի սահմաններում, 3-4-ը կնվազի։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) նոյեմբերի 1-2-ը կդիտվի առանց տեղումների եղանակ, 3-4-ին առանձին վայրերում սպասվում է ձյուն և արևմտյան քամի։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ը ցերեկը կլինի +8, +13 աստիճան տաքություն, 4-ին կնվազի։