Վրաստանը ոչ ռուսամետ է, ոչ էլ եվրոպամետ. նա քվեարկել է վրացամետության օգտին. ԵԽ պատգամավոր

Վրաստանը ոչ ռուսամետ է, ոչ էլ եվրոպամետ. նա քվեարկել է վրացամետության օգտին. ԵԽ պատգամավոր

Վրաստանը ոչ ռուսամետ է, ոչ էլ եվրոպամետ. նա քվեարկել է վրացամետության օգտին,- սոցցանցում գրում է Եվրախորհրդարանի պատգամավոր Տիերի Մարիանին։

Նրա խոսքով, «Վրացական երազանքին» վերընտրելով՝ վրացիները ցույց են տալիս իրենց պատրաստակամությունը՝ պաշտպանելու իրենց ազգային շահերը, ինքնությունն ու խաղաղությունը։

«Վրացի ժողովուրդը «ոչ» ասաց Մոսկվայի կամ Բրյուսելի արտաքին ազդեցություններին»,- գրում է Տիերի Մարիանին։