Վրացիների 90%-ը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ինչն անհնարին է դառնում խնդրահարույց ընտրությունների պատճառով. IRI նախագահ

Վրացիների 90%-ը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ինչն անհնարին է դառնում խնդրահարույց ընտրությունների պատճառով. IRI նախագահ

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) նախագահ Դենիել Թվինինգը մեկնաբանում է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի հայտարարությունը սոցցանցում.

«Խիստ խոսքեր ուժեղ սենատորից. Հուսանք, որ Վրաստանի ղեկավարությունը հասկանում է, թե ինչի մասին է խոսքը՝ ի վերջո, վրացիների 90%-ը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ինչը նման խնդրահարույց ընտրությունների պատճառով անհնար է դառնում»,- գրել է IRI նախագահը սոցցանցում։

Ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիկերը հոկտեմբերի 30-ին հայտարարություն է տարածել՝ կիսելով նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կարծիքն այն մասին, որ ընտրությունները ոչ ազատ են եղել, ոչ արդար և չեն արտահայտել ժողովրդի կամքը։ Նրա խոսքով, արժանապատիվ, թափանցիկ ու օրինական գործընթացի փոխարեն վրաց ժողովուրդը ֆարս ստացավ: