
Հոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովում Հայաստանն ընտրվեց որպես Կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։
Ինչպես հայտարարել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, այս ընտրությունը հաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ՝ որպես համաշխարհային բնապահպանական գործընթացներում կարևոր դերակատարի։ Հայաստանը պատասխանատու դեր է ստանձնել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի շրջանակներում միջազգային ջանքերը համակարգելու և խթանելու գործում՝ ուղղված մարդկության առջև ծառացած ներկայիս բնապահպանական մարտահրավերների հաղթահարմանը:
COP17 համաժողովը կանցկացվի Երեւանում 2026 թվականին։