ԵՄ-ն տուգանքի ընթացակարգ է սկսել Temu առցանց խանութի նկատմամբ

ԵՄ-ն տուգանքի ընթացակարգ է սկսել Temu առցանց խանութի նկատմամբ

Եվրահանձնաժողովը տուգանքի ընթացակարգ է սկսել չինական առցանց առևտրի հսկայի՝ Temu-ի նկատմամբ։ Եվրահանձնաժողովը հոկտեմբերի 31-ին հայտարարել է, թե կասկածում է, որ Էժան ապրանքներ վաճառող հարթակը խախտում է թվային ծառայությունների մասին ԵՄ օրենքը։ Ի թիվս այլ բաների, խոսքը նաև կեղծ և վտանգավոր ապրանքների վաճառքի մասին է, տեղեկացնում է Dw.com-ը։

Վարույթի ընթացքում, մասնավորապես, կուսումնասիրվի Temu կայքի դիզայնը։ Նրա քննադատները կարծում են, որ այն ստեղծված է այնպես, որ գնորդների մոտ կախվածություն առաջացնի և նրանց չպլանավորված ծախսերի հրահրեն։

Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգրետ Վեստագերը չինական ընկերությանը կոչ է արել ապահովել, որ վաճառվող ապրանքները համապատասխանեն ԵՄ չափանիշներին և չվնասեն սպառողներին։ Գերմանիայի տնտեսական հարցերի նախարարությունը, ինչպես նաև սպառողների պաշտպանության ասոցիացիաները նաև հանդես են գալիս ավելի կոշտ միջոցներ կիրառելու օգտին Temu-ի և այլ առցանց խանութների նկատմամբ դեմ, այդ թվում՝ Shein-ի, որոնք էժան ապրանքներ են վաճառում:

Իր հերթին Temu-ն հայտարարել է ԵՄ իշխանությունների հետ համագործակցելու պատրաստակամության մասին։ Տարածված հայտարարությունում նշվում է, որ ընկերության նպատակն է «անվտանգ և վստահելի շուկա» ապահովել սպառողների համար։

Թվային ծառայությունների մասին օրենքը Եվրամիությունում ուժի մեջ է մտել 2023-ի օգոստոսին։ Ի թիվս այլ բաների, այն պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին պայքարել ռասիզմի, թմրամիջոցների և կեղծ ապրանքների վաճառքի, մանկական պոռնոգրաֆիայի և ապատեղեկատվության տարածման դեմ: Եթե ​​օրենքի խախտումն ապացուցվի, Եվրահանձնաժողովը կարող է տուգանք կիրառել ընկերության մեկ տարվա համաշխարհային առևտրաշրջանառության մինչև 6%-ի չափով։ Փոխանցում է News.am-ը։