Սեպտեմբերի դրությամբ հանրապետությունում ապրուստի միջոց է ստանում 682 738 մարդ։ Նախորդ ամսվա համեմատ սեպտեմբերին նպաստ ստացողների թիվն ավելացել է 1905-ով։
Սոցիալական ծառայության գործակալության տեղեկատվության համաձայն՝ այդ անձանցից 228 573-ը ընդգրկված են պետական զբաղվածության ծրագրում, որոնց կարգավիճակը չորս տարի շարունակ մնում է անփոփոխ։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերին բյուջեից սոցիալական աջակցության համար ծախսվել է ավելի քան 69 մլն լարի։ Այս գումարից ավելի քան 22 մլն լարին Զբաղվածության պետական ծրագրին [Զբաղվածության խրախուսման պետական ծրագիր] տրված գումարն է, իսկ 47 մլն լարին՝ սոցիալական նպաստ։