Թբիլիսիի 73-րդ մանկապարտեզում ուսումնական գործընթացը դադարեցվել է էնտերովիրուսային վարակի պատճառով

Թբիլիսիի 73-րդ մանկապարտեզում ուսումնական գործընթացը դադարեցվել է էնտերովիրուսային վարակի պատճառով

Էնտերովիրուսային վարակի տարածման բարձր ցուցանիշ է նկատվել Թբիլիսիի 73-րդ մանկապարտեզում։

Ըստ Մանկապարտեզների կառավարման գործակալության՝ մանկապարտեզը և մանկապարտեզների կառավարման գործակալությունը առաջնորդվել են գործող տեխնիկական կանոնակարգով, Հանրային առողջության կենտրոնի առաջարկություններով և վիրուսի հետագա տարածումը կանխելու նպատակով որոշել են մեկ շաբաթով փակել հաստատությունը։

Բացի այդ, երեխաների ծնողներին տնային պայմաններում տրվել են կանխարգելման առաջարկություններ։

Մինչ ուսումնական գործընթացը վերսկսելը մանկապարտեզը ախտահանվելու է: Փոխանցում է 1tv.ge-ն: