Նինոծմինդա քաղաքի ճանապարհները մնում են խնդրահարույց ջրագծերի վերափոխման պատճառով։
Խոսքը մասնավորապես վերաբերում է Սպանդարյան, Պուշկին, Շահումյան, Հովսեփյան փողոցների ճանապարհներին, որոնք խնդիրներ են ստեղծում բնակիչների համար։
Պարզելու համար, թե երբ կավարտվեն աշխատանքները և ինչու այն փողոցներում, որտեղ ավարտվել են ջրագծերի անցկացման աշխատանքները, մինչև հիմա ճանապարհները չեն վերանորոգվում, NOR-ի լրագրողները այցելեցին Նինոծմինդայի քաղաքապետարան, հանդիպելու փոխքաղաքապետի հետ, այնտեղից հայտնեցին, որ փոխքաղաքապետը հանդիպման է։
Հիշեցնենք, որ Նինոծմինդայում արդեն տևական ժամանակ է ընթանում են ջրագծերի փոփոխման աշխատանքներ, որոնք իրենց հերթին բնակիչներին պատճառում են անհարմարություններ։ Հիմնականում ճանապարհներից բողոքում են վարորդները, բնակիչներից ոմանք էլ ըմբռնումով են մոտենում այս խնդրին։
Մանրամասները աուդիոնյութում․