Ճավճավաձե փողոցում ջրատար խողովակը շարքից դուրս է եկել վերջինիս հին լինելու պատճառով:
Փողոցի բնակիչների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը:
Ներկայումս Վրաստանի համընդհանուր ջրամատակարարող ընկերության Նինոծմինդայի մասնաճյուղը տեղում իրականացնում է վերանորոգչական աշխատանքներ:
Կազմակեպության աշխատակիցների խոսքով աշխատանքները բարդացված են, քանի որ նույն տեղով են անցնում կոյուղագիծը, գազատար և ջրատար խողովակները, այդ պատճառով բոլոր աշխատանքները իրականացվում են ձեռքով:
Գարուշ Արզումանյան