«Վերադարձ Եվրոպա». բողոքի ցույց Թբիլիսիում

«Վերադարձ Եվրոպա». բողոքի ցույց Թբիլիսիում

«Վերադարձ Եվրոպա» կարգախոսով նոյեմբերի 2-ին, ժամը 20:00-ին խորհրդարանի մոտ տեղի կունենա բողոքի ցույց։

Հանրահավաքի կազմակերպիչը «Տալղա» քաղաքացիական շարժումն է։ Նրանց տարածած տեղեկատվության համաձայն՝ երկրում ընտրությունները զանգվածաբար կեղծվել են, խախտվել է ընտրողի քվեարկության գաղտնիության սկզբունքը, ինչի պատճառով էլ ակցիաները կանցկացվեն ամենօրյա ռեժիմով։

Տեղեկության համաձայն` նոյեմբերի 2-ին՝ շաբաթ օրը, ժամը 20:00-ին քաղաքացիները կհավաքվեն Ռուսթավելի պողոտայում

«Ակցիաները կշարունակվեն ամեն օր ժամը 20:00-ից մինչև հաղթանակ»,- նշված է տեղեկատվության մեջ։

Aliq.ge