Մեծ Խանչալի գյուղում անցկացվեց ֆուտբոլային հանդիպում նվիրված Սուսլան Ավագյանի հիշատակին

Մեծ Խանչալի գյուղում անցկացվեց ֆուտբոլային հանդիպում նվիրված Սուսլան Ավագյանի հիշատակին

Մայիսի 14-15 Մեծ Խանչալի գյուղում ունեցավ ֆուտբոլային մրցաշար՝ նվիրված Սուսլան Ավագյանի հիշատակին:

Մրցաշարին մասնակցում էին Նինոծմինդայի և Ախալքալաքիի մունիցիպալիտետների 7 թիմ: Առաջին հորիզոնականը գրավեց Մեծ Խանչալի գյուղի թիմը, երկրորդ հորիզոնականը՝ Դադեշ գյուղի թիմը, իսկ երրրոդ հորիզոնականը եզրափակեց Ժդանովական գյուղի թիմը: Հաղթողներին տրվեցին մեդալներ, հավաստագրեր, իսկ Մեծ Խանչալի գյուղի թիմին տրվեց փոխանցիկ գավաթ:

Մրցաշարը կազմակերպել էին Մեծ Խանչալի գյուղի բնակիչներ Գրիգոր Թոփուզյանը և Արշալույս Իրիցյանը: Կազմակերպիչների խոսքով՝ Սուսլան Ավագյանի հիշատակին նվիրված մրցաշարը անցկացվելու է ամեն տարի և գնալով դառնալու է ավանդական:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting