Մեծ Բրիտանիայի Հյուսիսային Յորքշիր քաղաքում շունը հոշոտել է 10-ամյա աղջկան։ Տեղեկությունը հայտնում է BBC-ն։
Ոստիկանությունից հայտնում են, որ 10-ամյա աղջկան շունը հոշոտել է տանը, նա ստացած վնասվածքներից տեղում մահացել է։ Ընտանիքի անդամները կարողացել են շանը փակել մեքենայում, որից հետո նրան բռնել են հատուկ ծառայության աշխատակիցները։
Այս պահին շունը գտնվում է կացարանում և հետաքննության շրջանակներում թեստեր է անցնում։