Տաջիկստանում 1500 կախարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ

Տաջիկստանում 1500 կախարդ է ձերբակալվել` «կախարդների դեմ ուժեղացված ստուգման» ժամանակ

Տաջիկստանի ՆԳ նախարարությունը երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի անունից խոշոր արշավ է իրականացրել օկուլտիզմի տարածման դեմ։ Ռեյդի ընթացքում ձերբակալվել է 1,5 հազար մարդ, որոնք զբաղվում էին «կախարդությամբ և գուշակությամբ»։ Բոլորն էլ հաշվառման են կանգնել, հայտնել է Էմոմալի Ռահմոնը Բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման պետական ինստիտուտի բացման արարողության ժամանակ։ Նախագահի խոսքով՝ ուժեղացված ծառայության ընթացքում ձերբակալվել են նաև ավելի քան 5 հազար մոլլաներ, որոնք պաշտոնական կրոնական կրթություն չեն ունեցել։

Դեռևս գարնանը Տաջիկստանի նախագահը կրոնական առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր երկրում օկուլտիզմի տարածման մասին և կոչ արել պայքարել դրա դեմ։ Ըստ նրա՝ սա «երկիրը դեպի սնահավատություն է տանում»։

Ապրիլին Տաջիկստանի ՆԳՆ-ն հայտարարել է օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու մասին, ըստ որոնց՝ մինչև վեց ամիս հարկադիր աշխատանք է նախատեսվում խարդախության և խաբեության համար բուժարարների, գուշակների, կախարդների և թալիսման արտադրողների համար: Զեկուցվել է նաև գուշակների և կախարդների ծառայություններից օգտվող քաղաքացիների հատուկ ռեգիստր ստեղծելու մասին։

Օգոստոսին նախարարությունը հայտնել էր, որ գրանցամատյանում արդեն ավելացվել է ավելի քան 150 մարդ։

Փոխանցում է factor.am-ը։