
Մարդիկ, որպես կանոն, հաղթահարում են մեջքի ցավը ցավազրկողների օգնությամբ, որոնք ոչ միայն չեն ազդում ցավի պատճառի վրա, այլ նաև կարող են առաջացնել մի շարք կողմնակի բարդություններ, հայտնում է «Championship»-ը։
Հնարավո՞ր է այս խնդրից ազատվել առանց դեղահաբերի ու ներարկումների, պարզաբանել է վերականգնող բժիշկ, մանուալ թերապևտ, «Ազատվել ձգանման կետերից» գրքի հեղինակ Արտյոմ Փակը։
Մասնագետն ընդգծել է, որ մկանային լարվածությունը չի կարելի վերացնել դեղամիջոցներով, այն կարելի է թեթևացնել միայն ոչ դեղորայքային մեթոդներով։ Այդ մեթոդներն են.
Շատ կարևոր է, որ մարդը կարողանա օգտագործել այս մեթոդները տանը: Դրանք պարզ են, մատչելի և շատ արդյունավետ: Այսպիսով, դեպքերի ճնշող մեծամասնությունում ցանկացած մարդ կկարողանա ինքնուրույն վերացնել մեջքի ցավը՝ առանց մեկ հաբ ընդունելու։
Մեջքի ցավի ամենատարածված պատճառը, որը կազմում է 85-90%, մկաններում լարվածության տեղային հատվածների ձևավորումն է, որը կոչվում է ձգանման կետեր: