Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ թատերական փառատոն

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ թատերական փառատոն

Թատերական փառատոնները կարևոր են մշակութային բազմազանության պահպանման և տարածման համար: Փառատոնները նաև աջակցում են տեղական արվեստագետներին՝ նպաստելով արվեստի զարգացմանն ու հասարակական կյանքի հարստացմանը:

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ «Ոսկե աշուն» խորագրով թատերական փառատոնը, որտեղ մասնակցեցին հինգ գյուղական ակումբներ և Հեշտիայի Մանկական երիտասարդական կենտրոնի թատերախումբը։ Փառատոնը կազմակերպել էր Մշակույթի կենտրոնը գյուղական ակումբների հետ համագրոծակցելով։

Թատերախմբերը հանդես եկան հետևյալ ներկայացումներով.

Դիլիֆի գյուղական ակումբ – «Սուտասանը» 

Փոքր Արագյալի գյուղական ակումբ – «Կիսաբաց լուսամուտներից ներս» 

Գանձայի գյուղական ակումբ – «Դեպի ճամբարը անմարդաբնակ կղզում» 

Սաթխայի գյուղական ակումբ – «Կիկոսի մահը» 

Հեշտիայի Մանկական և երիտասարդական կենտրոն – «Կիկոսի մահը» 

Մեծ Գոնդուրայի գյուղական ակումբ – «Դեդոբիլի»։

Նշենք, որ Ժդանովականի հանրային դպրոցից ևս ցանկություն էին հայտնել մասնակցել փառատոնին, սակայն դպրոցը վթարային լինելու պատճառով փակվեց և փորձերը մնացին կիսատ։

Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի որոշմամբ բոլոր խմբերը ճանաչվեցին հաղթող և պարգևատրվեցին դիպլոմներով, պատվոգրերով։ Պատվոգրերով պարգևատրվեցին նաև խմբերի գեղմասվարները։

Պարգևատրումը կատարեց Նինոծմինդայի մշակույթի, սպորտի, երիտասարդության ծառայության պետ Լևոն Վարդանյանը, ով իր խոսքում ողջունեց բոլոր մասնակիցներին և նշեց, որ նման թատերական փառատոնները շատ կարևոր են մշակույթի զարգացման գործում։

Նշենք, որ թատերական փառատոնները հնարավորություն են տալիս գյուղական ակումբներին ակտիվորեն ներգրավվել մշակութային կյանքում՝ կազմակերպելով միջոցառումներ և հրավիրելով տարբեր կատարողների, ինչը նպաստում է համայնքային և մշակութային զարգացմանը:

Այսպիսով, թատերկան փառատոնները կարևոր դեր են խաղում ինչպես մշակույթի պահպանման, այնպես էլ համայնքային զարգացման, երեխաների կրթության և գյուղական համայնքների համախմբման հարցում: