
Թեթև քաշային կարգում UFC չեմպիոն Իսլամ Մախաչևի և Արման Ծառուկյանի մենամարտը նախատեսված է հունվարի 18-ին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ծառուկյանի թիմից։
«Մենամարտը նախատեսված է հունվարի 18-ին Լոս Անջելեսում, որոշակի նախապատրաստական աշխատանքներ արդեն ընթանում են», – ասել է գործակալության աղբյուրը։
Ծառուկյանը 28 տարեկան է, խառը մենամարտերում 22 հաղթանակ ու 3 պարտություն ունի։ UFC-ում մարզիկը անցկացրել է 11 մենամարտ, որոնցից 9-ում հաղթել է։ Մախաչովը 33 տարեկան է, տարել է 26 հաղթանակ, կրել 1 պարտություն։ Հունիսի 2-ին Մախաչևը հաղթեց ամերիկացի Դասթին Պուարիերին և պաշտպանեց UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսը։