Մայիսի 13-ին Նինոծմինդա քաղաքի Երիտասարդական կենտրոնում «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» կազմակերպությունը անցկացրեց կազմակերպչական հանդիպում տեղական համայնքի և ակտիվ անձանց հետ:
«Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» կազմակերպությունը սկսել է նոր նախագիծ «Հավասար արտադրական իրավունքներ», որն իրականացվում է East-West Management Institute-ի (EWMI), PROLoG և USAID կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ: Նախագծի նպատակն է Վրաստանում ապրող կրոնական և էթնիկ փոքրամասնությունների իրավական կարգավիճակի բարելավումը, մասնավորապես համայնքի կանանց և աղջիկների համար արդարադատության հասանելիության մեծացումը:
Նախագիծը ներառում է Նինոծմինդայի, Ախալցիխեի, Ախալքալաքիիմ, Խուլոյի, Շուախեվի և Ադիգենի մունիցիպալիտետները:
Հանդիպման նպատակն էր համայնքի ներայացուցիչներին ծանոթացնել վերոնշյալ նախագծի հետ: Կազմակերպչական հանդիպման արդյունքում կընտրվի մեկական ներկայացուցիչ ամեն քաղաքից, ովքեր հետագայում կաջակցեն նախագծի իրականացման գործընթացում անցկացնել խորհրդատվական հանդիպումներ, որոնց շրջանակներում «Վրաստանի ժողովրդավարական նախաձեռնություն» կազմակերպության իրավաբանները անվճար իրավաբանական ծառայություններ կմատուցեն տեղի բնակչությանը:
Նախագիծը երիտասարդների համար նաև նախատեսում է ստաժիրովկաներ և այլ հետաքրքիր նախաձեռնություններ:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց իրավաբան Էդուարդ Մարիկաշվիլին.
Անահիտ Զալալյան