Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղի գյուղամիջյան ճանապարհները ասֆալտապատվում են։
Ասֆալտապատման աշխատանքները դեռևս ավարտված չեն, ասֆալտապետվել է մինչև գերեզմանատուն տանող ճանապարհը, գերեզմանատուն տանող մեկ այլ ճանապարհից հատված, եկեղեցու ճանապարհը, ինչպես նաև դպրոց տանող ճանապարհից հատված։
Գյուղացիների խոսքով, մյուս փողոցներից ճանապարհահատվածներ նույնպես նախատեսվում է ասֆալտապատել։ Ջրահեռացման համակարգերի տեղադրում դեռ չէր իրականացվել, աշխատանքները դեռ շարունակվում են։
Հիշեցնենք որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մամզարա գյուղն ուներ տարբեր սոցիալական և առօրյա խնդիրներ, որոնցից մեկն էլ հանդիսանում էր գյուղամիջյան ճանապարհահատվածի անմխիթար վիճակը:
Մամզարայի գյուղամիջյան ճանապարհներով գրեթե անհնար էր երթեւեկել, ճանապարհը ամբողջ երկայնքով պատված էր խորը փոսերով։