Մայիսի 14-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Մեծ Արագյալ գյուղում հնչեց Վերջին զանգը: Այս տարի Մեծ Արագյալ գյուղն ուներ 8 շրջանավարտ, նրանցից 3-ը Փոքր Աագյալ գյուղից էին:
Տոնական միջոցառումից առաջ շրջանավարտներն անցկացրին վերջին դասը, որի ժամանակ ուսուցիչներն ու տնօրենը շնորհավորեցին շրջանավարտներին և հաջողություն մաղթեցին նրանց նոր կյանքում:
Ավարտական քննությունները տեղի կունենան մայիսի 20-25-ին: Շրջանավարտները պետք է քննություն հանձնեն վրաց լեզու, մաթեմատիկա, անգլերեն, քիմիա և պատմություն առարկաներից: Իսկ աշխարհագրությունից, ֆիզիկայից և կենսաբանությունից նրանք քննություն հանձնել էին դեռևս անցյալ տարի:
Մանրամասները լսեք մեր նյութում.
Անահիտ Զալալյան