Գորիի դատարանը բավարարել է ISFED-ի հայցը՝ 15 ընտրատեղամասերում անվավեր քվեաթերթիկների վերահաշվարկի վերաբերյալ

Գորիի դատարանը բավարարել է ISFED-ի հայցը՝ 15 ընտրատեղամասերում անվավեր քվեաթերթիկների վերահաշվարկի վերաբերյալ

Գորիի շրջանային դատարանը բավարարել է ISFED-ի հայցը՝ 15 ընտրատեղամասերում անվավեր քվեաթերթիկների վերահաշվարկի վերաբերյալ: Այս որոշումը կայացրել է դատավոր Նինո Գերգաուլին։

«Արդար ընտրություններ» ՀԿ ներկայացուցչի խոսքով՝ Գորիի 15 ընտրատեղամասերում ԿԸՀ-ի նախնական արդյունքների ստացման ժամանակ անվավեր քվեաթերթիկների թիվը տարբեր է եղել ամփոփիչ արձանագրություններում նշված թվից։

Հիշեցնենք, որ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտնել էր, որ Թեթրիծղարոյի դատարանն բողոքի հիման վրա անվավեր է ճանաչել Թեթրիծղարոյի և Ծալկայի 30 ընտրատեղամասերի արդյունքները, որտեղ անցկացվել է էլեկտրոնային քվեարկություն։

Խոսքը վերաբերում է քվեաթերթիկի հետևի մասում նշագծի մշակմանը այն բանից հետո, երբ ընտրողը կատարել է իր ընտրությունը. նա գունավորել է իր նախընտրած կուսակցության դիմաց գտնվող շրջանակը: Այնուհետև փաստաթուղթը գործարկվել է ձայների էլեկտրոնային եղանակով հաշվելու մեքենա, և նրա կողքին կանգնածը կարող էր տեսնել, թե ում օգտին է տրվել ձայնը։ Սա հաստատեց, որ այս ընտրատեղամասերում խախտվել է քվեարկության գաղտնիությունը։ Փոխանցում է sovanews-ը: