
Նոյեմբերի 6-ից Վրաստանում տեղումները կդադարեն, քամին կհանդարտվի։
Գիշերային ժամերին և առավոտյան սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում, իսկ ցերեկը՝ ջերմաստիճանի համեմատաբար բարձրացում։
Արևմտյան Վրաստանի հարթավայրում կգրանցվի +12, +17, իսկ Արեւելյան Վրաստանում մինչեւ +10, +15 աստիճան տաքություն։
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի առանց տեղումների եղանակ։ Գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -12, -17, իսկ ցերեկը կլինի 0, +5 աստիճան տաքություն։