
Այսօր` նոյեմբերի 5-ին, ժամը 17։00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Ախալքալաք-Ասպինձա ավտոճանապարհին։ Իրար են բախվել բեռնատար և Ford մակնիշի ավտոմեքենաները, դեպքի մասին հայտնում են NOR ռադիոկայանի աղբյուրները։
Բեռնատարի վարորդը չի տուժել, իսկ Ford-ի վարորդին ծանր վիճակում տեղափոխել են Ախալցիխեի հիվանդանոց։
Տեղում աշխատել են ճանապարհային ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։