Նինոծմինդա քաղաքի բնակիչները չգիտեն որտեղ արածեցնել իրենց անասուններին

Նինոծմինդա քաղաքի բնակիչները չգիտեն որտեղ արածեցնել  իրենց անասուններին

Նինոծմինդա քաղաքի բնակիչները բողոքով դիմել էին տեղական իշխանություններին առ այն, որ իրենց կովերը մնացել են առանց արոտատեղիի:

Բանն այն է, որ Նինոծմինդայի բնակիչները իրավունք չունեն իրենց կովերին արածեցնել այն տարածքում, որտեց արածեցրել են տասնամյակներ շարունակ:

“Արդեն երկրորդ տարին է մենք ունենք արոտավայրերի խնդիր: Ինչ-որ մեկը գնել է այն և չի թողնում մեր անասուններին արածեցնել այդտեղ:

Վրաստանի համապատասխան օրենքում գրված է, որ ոչ ոք իրավունք չունի սեփականացնել արոտավայրը, սակայն, ինչպես մենք պարզեցինք, արոտավայրը գնել են: Մեզ հիմա անհրաժեշտ է, որ մեզ վերադարձնեն արոտավայրը կամ հատկացնեն մեկ այլ տարածք մեր կովերի համար”,-դժգոհություն հայտնեցին բնակիչները:

Վերջիններիս խոսքով` իրենց միակ եկամտի աղբյուրը կովերն են:

“Ինչպես պետք է ապրեն այն մարդիկ ովքեր ընդամենը մեկ կով ունեն և եկամտի այլ աղբյուր չունեն: Բնակիչները մեծ խնդրի առջև են կանգնել: Գյուղատնտեսական շրջանում աշխատանք չկա, հող չունենք, 1 կամ 2 կով ենք պահում, այն էլ արածեցնելու տեղ չկա: Ով որ ծախել է արոտավայրը ու տիրացել փողին, թող նա էլ պատասխան տա: Այլապես մենք կգնանք Թբիլիսի, այս մասին կահազանգենք հանձնաժողովին, թող տեսնեն, թե ինչ է այստեղ կատարվում: Թող մեզ ներկայացնեն այն փաստաթուղթը, որտեղ նշված է, որ մենք իրավունք չունենք կով պահել, ապա ես կծախեմ իմ կովերին: Ես չորս կով ունեի, նրանցից երկուսին ծախել եմ, այս երկուսն էլ պահում եմ, որպեսզի թոռներս թարմ կաթ խմեն”,-
նշում է բնակիչներից մեկը:

Խնդրի առնչությամբ մենք դիմեցինք գամգեբելի Գագիկ Ղարսլյանին, ով մեզ պատասխանեց, որ արոտավայրը վաճառված չէ, առկա է վաճառված արոտավայրի մի հատված, որը վաճառվել է մասնավոր սեփականության մասին պետական որոշման համաձայն:

Գամգեբելիի խոսքով` բնակիչների հիմնական խնդիրը հովիվ չունենալն է: Նա մեզ հավաստիացրեց, որ կզբաղվի խնդրի լուծմամբ:

Մանրամասները դիտեք տեսանյութում.

Բորիս Ղարսլյան



Opinion, pooling and voting