Նոյեմբերի 6-ին «Իմ առաջին համակարգիչը» ծրագրով Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցականները ստացան համակարգիչներ։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի 30 դպրոցի 47 աշակերտներ ստացել են համակարգիչներ գերազանց առաջադիմության համար։ Տեղեկությունը NOR ռադիոյին հայտնեցին Ռեսուրս կենտրոնից:
Նոութբուքերի տրամադրմանը ներկա էին ինչպես աշակերտները, այնպես էլ նրանց ծնողները։
2009 թվականից Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը համակարգիչներ է շնորհում հանրակրթական դպրոցների աշակերտներին գերազանց առաջադիմության համար:
Գերազանց գնահատականներ ունեցող աշակերտները, այսինքն՝ 7-9-րդ դասարաններում բոլոր առարկաներից 10 միավոր ունեցողները ստանում են համակարգիչներ։ Ծրագրի նպատակն է բարձրացնել աշակերտների մոտիվացիան և կատարելագործել համակարգչային ծրագրերի վերաբերյալ նրանց գիտելիքները։