
Հրդեհի հետևանքով մահացել են Մցխեթայի մունիցիպալիտետի <<Մուխրանի Սավանե>> տուն-ինտերնատի երկու շահառու, ևս երկուսը վնասվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է Պետական խնամակալության գործակալությունը։
Մնացած բոլոր շահառուները վերաբաշխվել են այլ ապաստարանների։ Ներքին գործերի նախարարությունը սկսել է հրդեհի պատճառների հետաքննությունը։