
Ցիցամուրի գյուղում (Թբիլիսիից 23 կմ հեռավորության վրա) ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկրորդը՝ վիրավորվել, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Պայթյունը տեղի է ունեցել բնակելի շենքում։ Նախնական տվյալներով՝ նռնակը պայթել է տղամարդու ձեռքում։ Նա տեղում մահացել է։ Իսկ տուժած տղամարդն այս պահին գտնվում է հիվանդանոցում։