ԱՄՆ-ը շարունակում է աջակցել վրաց ժողովրդին, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Վրաստանի իշխանությունների գործողությունների, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Արևմուտքը վրացական ներկայիս իշխանություններին մեղադրում է ժողովրդավարությունը խարխլելու, հակաարևմտյան հռետորաբանության և դավադրության տեսությունների տարածման մեջ։ Քննադատությունները սաստկացան խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքները չճանաչեցին խորհրդարան մտած բոլոր չորս ընդդիմադիր ուժերը, նրանց սատարող հասարակական կազմակերպությունները և Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Մենք կշարունակենք ուսումնասիրել, թե արդյոք կան լրացուցիչ միջոցներ, որոնք տեղին կլինեն, և եթե այո, մենք չենք վարանի դրանք իրականացնել», – ասել է Միլլերը ճեպազրույցում:
Միլլերը կրկին նշել է միջոցներ, որոնք ԱՄՆ-ն արդեն իսկ ձեռնարկել է ի պատասխան Վրաստանի կառավարության գործողությունների։
«Ինչպես գիտեք, մենք վերանայել ենք զգալի չափով օգնությունը, որը մենք տրամադրում ենք Վրաստանի կառավարությանը և դադարեցրել ենք 95 միլիոն դոլարը այն քայլերի պատճառով, որոնք մենք տեսել ենք, որ ձեռնարկել են», – ասել է նա:
Միևնույն ժամանակ Միլլերը ևս մեկ անգամ հաստատել է Վաշինգտոնի աջակցությունը վրաց ժողովրդին։
«Մենք հստակ ասել ենք, որ աջակցում ենք Վրաստանի ժողովրդին: Մենք հստակ ասել ենք, որ աջակցում ենք նրանց հավակնություններին ԵՄ-ում: Մենք հստակ ասել ենք, որ աջակցում ենք նրանց շարունակական ինտեգրմանը եվրոպական և ատլանտյան գործընկերների հետ»,- ասել է Միլլերը: