
Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն չորեքշաբթի «Con Maduro de Repente» ռադիոծրագրում շնորհավորել է Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա վերջ կդնի պատերազմներին։
«Հուսով եմ՝ Թրամփը կավարտի պատերազմները»,- ասել է նախագահը` նկատի ունենալով Թրամփի հայտարարությունները։
«Վենեսուելան ունի իր ինքնությունը և պատմությունը, և այն կիսում է այդ արժեքները Միացյալ Նահանգների ժողովրդի հետ, որոնցից մեկն այն է, որ մենք ոչ ենք ասում պատերազմին», – ասել է Մադուրոն:
Վենեսուելայի առաջնորդն ընդգծել է, որ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել է կենտրոնանալ Միացյալ Նահանգների ներքին զարգացման վրա և վերջ դնել հակամարտություններին Ուկրաինայում և պաղեստինյան տարածքներում։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ ընտրված նախագահի համար բացվել է «խաղաղության հասնելու և Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների հետ նախկին հարաբերությունները փոխելու ոսկե հնարավորություն»։