Մոտ հազար բեռնատարներ սպասում են ռուս-վրացական սահմանով անցնելուն, ասվում է Հյուսիսային Օսիայի Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքում տեղադրված տեղեկատվության մեջ։
Ընդհանուր առմամբ հինգշաբթի առավոտվա դրությամբ հերթագրվել է 978 ծանր բեռնատար։
Ինչպես երեքշաբթի Sputnik Արմենիային հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, Վերին Լարսը նոյեմբերի 5-ի առավոտյան ժամը 10-ից գրեթե մեկ օրով փակ է եղել, ինչի պատճառով էլ հերթ է գոյացել։
Սահմանափակումները պայմանավորված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածում ձյան տեղումներով։
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, ներկայումս Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Իսկ Կազբեգի-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի ցամաքային սահմանին այսօր գործող միակ անցակետն է։