Ասֆալտապատվում են ջրագծերի վերափոխման պատճառով քանդված ճանապարհահատվածները

Ասֆալտապատվում են ջրագծերի վերափոխման պատճառով քանդված ճանապարհահատվածները

Նինոծմինդա քաղաքի ջրագծերի վերափոխման աշխատանքները շարունակվում են։ Այս օրերին նշված հատվածներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Աշխատանքներ են տարվում այն հատվածներում, որտեղ ասֆալտի շերտը քանդվել էր։ Ասֆալտապատվում են՝ Սպանդարյան, Պուշկին, Շահումյան, Հովսեփյան փողոցները։

Հավելենք, որ քաղաքում դեռ կան փողոցներ, որոնք ջրագծերի փոխարինման պատճառով դեռ մնում են դժվարանցանելի և կան փողոցներ, որտեղ դեռևս տարվում են ջրագծերի փոփոխման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ Նինոծմինդայում արդեն տևական ժամանակ է ընթանում են ջրագծերի փոփոխման աշխատանքներ, որոնք իրենց հերթին բնակիչներին պատճառում են անհարմարություններ։ Հիմնականում ճանապարհներից բողոքում են վարորդները, բնակիչներից ոմանք էլ ըմբռնումով են մոտենում այս խնդրին։