Նինոծմինդայի շրջանի Եֆրեմովկա գյուղի գյուղամիջյան միակ ճանապարհը մնում է չվերանորոգված։
NOR ռադիոկայանի տվյալներով Եֆրեմովկա գյուղի ճանապարհը մինչև 2024 թվականի վերջ պետք է խճապատվեր։
Նշենք, որ սեպտեմբերին մենք կրկին լուսաբանել էինք այս խնդիրը, որտեղ Եֆրեմովկա գյուղի ներկայացուցիչ Պետրոս Թամասյանը մեզ տեղեկացրել էր, որ Եֆրեմովկա գյուղի ճանապարհը հարթեցնելու ընթացքը պետք է սկսվի կամ սեպտմեբերի վերջ, կամ հոկտեմբերի սկզբին, իսկ ասֆալտապատման աշխատանքներ այս տարի չի լինելու։
Նախքան սեպտեմբերը, այս խնդրի մասին մենք լուսաբանել էինք հուլիս ամսին, որտեղ Գորելովկայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Մնացական Բաբաջանյանը մեզ ասել էր, որ երբ օրերը տաքանան, կսկսվեն հարթեցման աշխատանքները։
Հիմա 2024-ի նոյեմբեր ամիսն է, գյուղում ոչ մի գործողություն դեռ չի իրականացվել։
Նախորդ թեմաները ստորև տեղադրված հղումներով.
Եֆրեմովկայի գյուղամիջյան ճանապարհը մնում է վատթար վիճակում
Եֆրեմովկա գյուղի միակ ճանապարհը ասֆալտապատված չէ. Ի՞նչ է նախատեսում քաղաքապետարանը