Կան կեղծիքների կասկածներ. Վրաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ

Կան կեղծիքների կասկածներ. Վրաստանում ընտրությունների վերաբերյալ Եվրոպական խորհրդի նախագահ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բուդապեշտում ԵՄ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ մեկնաբանել է Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները։

«Մենք շատ կարևոր որոշում կայացրինք Եվրամիության կողմից, երբ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհեցինք։ Անցկացված ընտրությունների վերաբերյալ կան կեղծիքների լուրջ կասկածներ, որոնք պահանջում են քննություն։ Մեզ պետք է հստակություն այս գործընթացի վերաբերյալ, որպեսզի համոզվենք, որ ամեն ինչ արդար և թափանցիկ է ընթանում», – ասել է Շառլ Միշելը:

Եվրոպական խորհրդի նախագահն ասել է, որ ԵՄ առաջնորդները կքննարկեն Վրաստանում առկա իրավիճակը և հստակ ազդանշան կուղարկեն երկրի ղեկավարությանը։