Գողության թիրախում են հայտնվել աղբարկղի անիվները

Գողության թիրախում են հայտնվել աղբարկղի անիվները

Մայիսի 15 առավոտյան Նինոծմինդա քաղաքի Մաշտոց և Այվազովսկի փողոցների բնակիչները նկատել են, որ իրենց փողոցում օրերս տեղադրված աղբարկղի անիվները բացակայում են:

Թե ով և ինչ նպատակով են գողացել աղբարկղի անիվները, ոչ ոք չի նկատել և տեղյակ չէ:

Անիվների բացակայությունը դժվարացնում է կոմունալ ծառայության աշխատակիցների աշխատանքը:

Հիշեցնենք, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետում մաքրություն պահպանելու նպատակով ձեռք էր բերվել 100 աղբարկղ` 1 տոննա տարողությամբ: Սակայն, ինչպես իրականությունն է ցույց տալիս, բնակչությունը չի գիտակցում և պատշաճ կերպով չի վերաբերում մունիցիպալ գույքին:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting