Կատաղության դեպք. Փնտրվում են մարդիկ, ովքեր կարող էին շփվել կատաղությամբ վարակված շան հետ

Կատաղության դեպք. Փնտրվում են մարդիկ, ովքեր կարող էին շփվել կատաղությամբ վարակված շան հետ

Քաղաքային ծառայությունները շտապ փնտրում են մարդկանց, ովքեր կարող էին շփվել կատաղությամբ վարակված շան հետ Թբիլիսիի ծայրամասում գտնվող Աֆրիկա թաղամասի տարածքում։ Այս մասին ասված է Վրաստանի Սննդի ազգային գործակալության հայտարարության մեջ։

«Փնտրում ենք մարդկանց, ովքեր շփվել են կատաղությամբ վարակված շան հետ Ճիճինաձեի թիվ 6-ի հարակից տարածքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կենդանին որոշ ժամանակ առաջ սատկել է ապաստարանում։ Թափառող շանը այնտեղ են տարել Թբիլիսիի քաղաքապետարանի Կենդանիների մոնիտորինգի գործակալության աշխատակիցները։

Կատաղության թեստավորումից և հաստատումից հետո փորձագետները սկսել են համաճարակաբանական հետազոտություն: Թափառող կենդանիները տեղափոխվել են դիտարկման տակ։ Նրանք այժմ պահվում են ապաստարաններում։

Նրանք հայտնաբերել են նաև 6 քաղաքացու, ովքեր շփվել են հիվանդ կենդանու հետ։ Նրանք բոլորն արդեն դիմել են բուժհաստատություններին։

Տեղի բնակիչներն ասում են, որ շան հետ շփվել են ևս երկու հոգի, որոնց ինքնությունը չգիտեն։

Այս մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։