
ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Փոխանցում է avroranews-ը։
Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով: Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47–ամյա տղամարդը:
Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: