Եվրոպական Միության հետ Ազատ առևտրի մասին պայմանագիրը ուժի մեջ է մտել դեռևս 2014 թվականից: Սակայն Նինոծմինդայի մունիցիպալիտետի արտադրողները դեռևս չեն կարողանում իրենց արտադրանքը դուրս բերել եվրոպական շուկա:
Մայիսի 17-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբայի շենքում տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ “EUROPE FOR GEORGIA” հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մատնանշեցին այն կանոնները, որոնց արտադրողները պետք է հետևեն եվրոպական շուկա դուրս գալու համար:
Նշված կազմակերպության փորձագետ Զուրաբ Մոդեբաձեի խոսքով` այդ հիմնական կանոններից են արտադրանքի որակը, քանակը և մշտական ապրանքաշրջանառությունը:
Այս հանդիպման նպատակն էր իրազեկել տեղացի արտադրողնեին, թե ինչ է իրենից ներկայացնում Ազատ առևտրի մասին պայմանագիրը և ինչպես կարող են դրանից օգտվել տեղացի ֆերմերներն ու արտադրողները:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց կազմակերպության ներկայացուցիչ Սյուզաննա Քալաշյանը.
Գարուշ Արզումանյան