Ռուսական «Ну-ка, все вместе!» շոուի շրջանակում օրերս իր ելույթով փայլել է մոսկվայաբնակ Ֆլորա Բիչախչյանը։
27-ամյա Ֆլորա Բիչախչյանի կատարումը ոտքի է հանել մրցույթի ժյուրիի 100 անդամներին, այդ թվում` ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարևին:
Ֆլորա Բիչախչյանն անցել է նախագծի կիսաեզրափակիչ փուլ: Նա կատարել է Freed from desire հայտնի երգը, որի մեջ ներառել էր նաև հայկական ոճը։
Պարզվում է Ֆլորա Բիչախչյանը Ախալքալաքից է։ Այս մասին NOR ռադիոկայանը տեղեկանում է երգչուհու ինստագրամյան էջից։ Ֆլորան ինստագրամի իր էջի սթորի բաժնում պատուհան է թողել հարցերի համար, որտեղ գրված է «Ինչ ուզում ես հարցրու»։
Բաժանորդներից մեկը հարցրել է, թե որտեղ է Ֆլորան ծնվել , ինչին երգչուհին պատասխանել է, որ ծնվել է Վրաստանում, քաղաք Ախալքալաքում և գրառմանը կից հրապարակել է իր մանկության լուսանկարը։
NOR ռադիոկայանի լրագրողները կապ են հաստատում Ֆլորայի հետ, որպեսզի ավելի մանրամասն ներկայացնեն նրա կյանքի ու գործունեության մասին։ Մանրամասները և զրույցը նրա հետ կհրապարակենք ավելի ուշ։